Աֆղանստանի նոր կառավարությունը, որը գրավվել է արմատական ​​«Թալիբան» շարժման զինյալների կողմից, չի ընդգրկի նախկին նախագահ Աշրաֆ Գանիի վարչակազմի պաշտոնյաներին: Այս մասին հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրը թալիբների շրջանում:

Լրատվամիջոցը պարզաբանել է նաեւ, որ Աֆղանստանի նոր կառավարության ձեւավորումը վերջնական փուլում է, իսկ նոր նախարարների անունները կհրապարակվեն մոտ օրերս:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Աֆղանստանի երեք նոր գլխավոր նախարարների անունները, ովքեր նշանակվել են թալիբների կողմից: Ըստ աղբյուրների՝ մոլլա Աբդուլ Գանի Բարադարը նշանակվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում, շարժման հիմնադիր Մուլլա Յակուբ Ախունդի որդին՝ պաշտպանության նախարար, իսկ թալիբների առաջնորդներից մեկի՝ Ջալալուդին Հաքանի Խալիֆա Հաքանիի որդին նշանակվել է ներքին գործերի նախարար:

Օգոստոսի 15-ին «Թալիբան» շարժման զինյալները հայտարարել էին երկրում իշխանության զավթման մասին: Դրանից հետո նախագահ Աշրաֆ Գանին եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հեռացան Աֆղանստանից: Հայտնի է, որ «Թալիբան» շարժման գերագույն առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադը այժմ գտնվում է Կանդահարում եւ մտադիր է առաջիկայում հայտնվել հանրության առջեւ: