Եգիպտոսի փոխարտգործնախարար Համդի Լոզան հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա՝ երկու տարածաշրջանային մրցակիցների միջեւ նախնական բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու համար:

Լոզան Թուրքիա կժամանի սեպտեմբերի 7-ին՝ վերջինիս ԱԳՆ-ի հրավերով: Սպասվում է, որ բանակցությունները «կառնչվեն կողմերի երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների»,- հայտարարել են Եգիպտոսի ԱԳՆ-ում:

Բանակցությունների ընթացքում թուրքական պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը:

Թուրքիայի եւ Եգիպտոսի հարաբերությունները հիմնականում զրոյացել են այն բանից հետո, երբ 2013 թվականի հուլիսին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին իշխանության եկավ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով սերտ կապեր էր հաստատել Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ, հաճախ է քննադատել Ալ-Սիսիին:

Մարտին Թուրքիան հայտարարել է Եգիպտոսի հետ դիվանագիտական կապերը վերսկսելու մասին: Օնալը Կահիրեում Լոզայի հետ բանակցություններ էր վարել մայիսին, դա 2013 թվականից ի վեր երկու երկրների միջեւ առաջին բարձր մակարդակի հանդիպումն էր: