Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդես է եկել Չինաստանի հետ գործարք կնքելու օգտին։  COPE ռադիոկայանին տված հարցազրույցում նա Չինաստանի հետ Վատիկանի երկխոսությունը համեմատել է սառը պատերազմի ժամանակ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ երկխոսության հետ, hաղորդում է Reuters-ը։

«Չինաստանի հետ հեշտ չէ, սակայն ես վստահ եմ, որ մենք չպետք է հրաժարվենք երկխոսությունից»,-ասել է նա։

Անցած տարի սեպեմբերին Վատիկանը երկրարացրել է 2018թ․ Չինաստանի հետ կնքված համաձայնագիրը, որը Հռոմի պապին վերջին խոսք է տրամադրում չինացի եպիսկոպոսների նշանակելու ժամանակ։

Քննադատները, այդ թվում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփիվարչակազմը փորձում էր Վատիկանին համոզել հրաժարվել պակտից՝ հայտարարելով, որ դա սպառնալիքի տակ է դնում Պապի բարոյական հեղինակությունը։