Բրիտանական հետախուզության գնահատմամբ՝ Քաբուլը չպետք է ընկներ այս տարի։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, հաղորդում է Reuters-ը։

«Բրիտանական հետախուզության գնահատականն այն էր, որ «Թալիբան»-ը կամրապնդի իր հսկողությունը մի քանի ամիս անց այ բանից հետո, երբ արեւմտյան երկրները կտարհանեն իրենց զորքերը։ Հիմնական ենթադրությունն այն էր, որ կլինի իրավիճակի վատթարացում, սակայն քիչ հավանական էր, որ Քաբուլը կընկնի այս տարի։ Սակայն դա չի նշանակում, որ մենք ծրագիր չունեինք անկանխատեսելի հանգամանքների համար»,-ասել է Ռաաբը։