«Թալիբան» արմատական ​​շարժման առաջնորդ մոլլա Հիբաթուլլահ Ախունզադան կարող է ղեկավարել Աֆղանստանի կառավարությունը: Ինչպես հայտնել է TOLOnews հեռուստաալիքը, այս մասին հայտնել է շարժման մշակույթի հանձնաժողովի անդամ Անամուլլահ Սամանգանին:

«Կառավարության ձեւավորման շուրջ խորհրդակցությունները գրեթե ավարտված են, անցկացվել են կաբինետի կազմի վերաբերյալ անհրաժեշտ քննարկումներ: Անկասկած, Ախունզադան կլինի կառավարությունում եւ կղեկավարի այն», - ասել է Սամանգանին: Նա չի մանրամասնել՝ արդյո՞ք ուղղակիորեն կներդրվի վարչապետի պաշտոնը: Ըստ Tolo News-ի աղբյուրների՝ թալիբները պատրաստվում են ներդնել այն, փոխանցել է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Khaama Press գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ «Թալիբան» արմատական ​​շարժման քաղաքական թեւի ղեկավար Աբդուլ Ղանի Բարադարը նշանակվելու է Աֆղանստանի արտաքին գործերի նախարար: Պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու է մոլլա Յակուբը (թալիբների Օմար առաջնորդի որդին), իսկ ներքին գործերի նախարար է դառնալու Խալիֆա Հաքանին («Թալիբան»-ի առաջնորդներից մեկի՝ Ջալալուդդին Հաքանիի որդին):

Սպասվում է, որ կառավարության եւ թալիբների նախարարների կաբինետի կազմի վերաբերյալ որոշումները հրապարակվելու են սեպտեմբերի 3-ին: