Հնարավոր է՝ ԱՄՆ-ը ստիպված լինի համակարգել գործողությունները «Թալիբան» շարժման հետ՝ Աֆղանստանում «Իսլամական պետության» զինյալների կամ այլոց դեմ հակաահաբեկչական հարվածների հետ կապված: Այս մասին հայտարարել է ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին, հաղորդել է AP-ն:  

Նրա խոսքով՝ «Թալիբան»-ը «անողոք» խմբավորում է, եւ «կփոխվի այն, թե ոչ»՝ դեռեւս պարզ չէ»: «Պատերազմի ժամանակ անում եք այն, ինչ պետք է անեք՝ նվազեցնելու առաքելության եւ զինված ուժերի համար ռիսկերը, այլ ոչ թե այն, ինչ պարտադիր ցանկանում եք անել»:

Միլին եւ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել են, որ Աֆղանստանում թալիբների ապագան դժվար է կանխատեսել: