Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 3212-ով, մահացել է 81 մարդ։
StopCov-ի տվյալներով՝ երկրում պանդեմիայի սկզբից հայտնաբերվել է վարակման 556 909 դեպք։
Վերջին 24 ժամում ապաքինվել է 5 017 մարդ, պանդեմիայի սկզբից՝ 502 534 մարդ, մահացել է 7563 մարդ։
Մեկ օրում թեստ է հանձնել 40 435 մարդ։
Կարանտինի մեջ է գտնվում 103, ստացիոնարում՝ 7343, քովիդ-հյուրանոցներում՝ 2680 մարդ։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է անցած տարի փետրվարի 26-ին։




























