Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 3.034-ով, մահացել է 86-ը:

Ըստ StopCov պաշտոնական կայքի` համավարակի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 559.943 դեպք:

Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում բուժվել է 3.952 մարդ, իսկ համավարակի սկզբից՝ 506.486 մարդ: Մահացել է 506.486 մարդ:

Օրվա ընթացքում կատարվել է 36.400 թեստ, այդ թվում` 21.132 հակագենի եւ 15.268 ՊՇՌ թեստ:

Վարակման մակարդակը` օրական 8.34 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում` 9.72 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում` 8.98 տոկոս:

Այս պահի դրությամբ կատարվել է 1.259.391 պատվաստում, որից 23.518-ը​՝ վերջին 24 ժամվա ընթացքում:

111 մարդ այս պահին գտնվում է կարանտինում, 7.210 մարդ` հիվանդանոցներում, 2.542-ը ՝ կովիդ հյուրանոցներում:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին: