44-օրյա պատերազմում զոհված Կառլեն Հովհաննիսյանը ըմբշամարտիկ էր։ Նա բանակ էր զորացրվել 2018 թվականին,ծառայում էր Վայքում։ Կառենին պատերազմի սկսվելու հաջորդ օրը տարան Ջաբրայիլ։

«Մեզ միայն հոկտեմբերի 4-ին ասաց, որ տարել են։ Շատ ոգևորված էր, ասում էր՝ թշնամուն ջախջախում ենք։ Անգամ իրենց ջոկատի խփած հրթիռն էր լուսանկարել ու ուղարկել, որի վրա իրենց անուներն էին գրված»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Կառլենի քույրը՝ Անի Հովհաննիսյանը։

Կառլենի երազանքը ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն դառնալն էր։ Նրա հետ ընտանիքի անդամներն այլևս չկարողացան կապվել հոկտեմբերի 7-ից։ Ենթադրվում է, որ հենց այդ օրն էլ զոհվել է Կարենը։ Նրա մարմինի ինքնությունը հաստատվել է փետրվարի 21-ին։ Նա հուղարկավորվել է փետրվարի 24-ին ծննդավայրում՝ Սպիտակի շրջանի Սարամեջ գյուղում։ Նա այսօր կդառնար 21 տարեկան։