ԱՄՆ-ում սկսել են ստուգել աֆղանստանցիների շրջանում անչափահաս «հարսնացուների» առկայությունը, հաղորդում է Associated Press-ը։

ԱՄՆ Պետդեպարտամենտը նշել է, որ ամերիկյան կողմը շատ լուրջ է վերաբերվում նման դեպքերին եւ համապատասխան հետաքննություն է անցկացնում։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Աֆղանստանից փախստականների շրջանում եղել են աղջիկներ, որոնց «կնության են առել» մեծահասակ տղամարդիկ, որոնք հավակնում են ամերիկյան իմիգրացիոն վիզա ստանալուն։Որոշ դեպքերում ամուսնությունը կայացել է աղջկա հարազատների պնդմամբ, որպեսզի վերջիններս կարողանան ամերիկյան վիզա ստանան։ Նման դեպքեր են հայտնաբերվել նաեւ ԱՄԷ-ից փախստականների շրջանում։