Հարեւանները փրկել են ամերիկյան Հիլթոն Հեդ Այլենդ քաղաքի բնակչուհուն, որի վրա ալիգատոր է հարձակվել, հայտնում է Wyoming News Now-ն:

Երկու մետրանոց ալիգատորը հարձակվել է շան հետ զբոսնող կնոջ վրա եւ քարշ տվել նրան ջրի մեջ: Հարեւանուհին նկատել է իրարանցումը եւ նետվել օգնելու ամերիկուհուն: Նա փորձել է կնոջը ջրից հանել ու հասկացել է, որ ալիգատորը նրան ամուր բռնել է:

Հարեւանուհու ամուսինը վերցրել է բահը, վազել ջրի մեջ եւ մի քանի անգամ հարվածել ալիգատորին, մինչեւ նա բաց է թողել կնոջը:

Հարավային Կառոլինայի բնական պաշարների վարչությունը հայտնել է, որ հարեւանները փրկել են կնոջ կյանքը:

Տուժածին ոտքի լուրջ վնասվածքներով հոսպիտալացրել են: Շունը չի տուժել:

Գերատեսչությունում նշել են, որ ալիգատորին քնեցրել են: Կենդանու դիահերձում կկատարվի՝ պարզելու համար, թե արդյոք տեղացիները նրան պարբերաբար կերակրել են: