Ճապոնիայի ԱԳ նախարար Տոսիմիցու Մոտեգին հայտարարել է, որ «Մեծ յոթյակի» ղեկավարների հանդիպումը Ռուսաստանի եւ Չինաստանի մասնակցությամբ կկայանա սեպտեմբերի 8-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մոտեգիի խոսքով՝ հանդիպման գլխավոր թեման կդառնա իրավիճակն Աֆղանստանում: «Հարջորդ շաբաթ G7-ը բանակցություններ կվարի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների մակարդակում: Այդ բանակցություններին պետք է մասնակցեն նաեւ Ռուսաստանի, Չինաստանի եւ այլ երկրների ներկայացուցիչները»,-ասել է նախարարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ G7-ի մասնակից երկրներն առաջիկայում կդիտարկեն «Թալիբան» շարժման ներկայացուցիչներին ճանաչելու մասին հարցը: