Սյորֆերը մահացել է Ավստրալիայի արեւելյան ափում շնաձկան հարձակման հետեւանքով, հաղորդում է Reuters-ը:

Գործակալության հաղորդմամբ՝ շնաձուկը հարձակվել է 20-ամյա տղամարդու վրա Սիդնեյիս 500 կմ հեռավորության վրա գտնվող լողափում:

«Չնայած պատահական անցորդների, բժիշկների եւ այլ արտակարգ ծառայությունների բոլոր ջանքերին՝ տղամարդը, ցավոք, մահացել է դեպքի վայրում»,-ասվում է Նոր Հարավային Ուելսի թվիթերյան հաղորդագրության մեջ:

Փրկարարները հայտարարել են, որ այդ լողափերում փակ են բոլոր ջրային զվարճանքները անորոշ ժամկետով: