Իրաքի դաշնային ոստիկանության տասներկու աշխատակից է զոհվել, եւս երեքը վիրավորվել է Բաղդադի հյուսիսում «Իսլամական պետության» ահաբեկիչների կատարած հարձակման հետեւանքով, հաղորդում է AFP-ն:

Ավելի վաղ ծայրահեղականները հարձակվել են ուժայինների դիրքի վրա Քիրքուք գավառի գյուղերից մեկում: ԻՊ-ի ահաբեկիչների հետ բախումների տեւել են մի քանի ժամ, իսկ օգնության հասնող զորքերը երկար ժամանակ չէին կարող հասնել բախումների վայր, քանի որ բոլոր անցուղիներն ականապատված էին ահաբեկիչների կողմից:

Ուժայինները դեռեւս իրականացնում են տարբեր շրջաններում ստուգայցեր ահաբեկչական խմբավորումները ոչնչացնելու նպատակով, որոնց ահաբեկիչները դեռեւս իրագործում են հարձակումներ իրավապահների աշխատակիցների, բանակի եւ խաղաղ քաղաքացիների վրա: