Եմենի «Անսար Ալահ» ապստամբերի շարժումը բալիստիկ հրթիռներից եւ անօդաչուներից զանգվածաբար հրթիռակոծել է Սաուդյան Արաբիան, այդ թվում՝ սաուդյան Saudi Aramcо նավթային ընկերության օբյեկտները, հաղորդում է Al Jazeera-ն:

Հուսիթների հարվածները դարձել են զսպման եւ բալանսի յոթերորդ գործողությունը, որի շնորհիվ իրագործվել են առաջադրված նպատակները:

«Saudi Aramco-ի օբյեկտների ռմբակոծումն իրագործվել է «Բադր» տեսակի հինգ բալիստիկ հրթիռներով եւ «Սամադ-3» երկու անօդաչուներով»,-ասել է ապստամբների ներկայացուցիչ գեներալ Յախյա Սարիան:

Նա նշել է, որ հարվածները նաեւ հասցվել են Դամամ շրջանում դրա ենթակառուցվածքի վրա:

«Մենք նախազգուշացնում ենք սաուդցի թշնամուն մեր երկրի եւ մեր կայուն ժողովրդի դեմ նրա շարունակական ագրեսիայի հետեւանքների մասին»,-նշել է Սարիան:

Ավելի վաղ թագավորության ՊՆ-ն տեղեկացրել է, որ մեկ բալիստիկ հրթիռը որսալու ժամանակ բեկորային վնասվածք է ստացել երկու երեխա, չնչին վնաս է հասցվել 14 տներին: