Բեռլինում աֆղանցին դանակով հարձակվել է երկու մարդու վրա, հաղորդում է Deutsche Welle-ը:
Դեպքը տեղի է ունեցել Վիլմերսդորֆում: 29-ամյա աֆղանցին դանակով վիրավորել է 58-ամյա կնոջը, որը զբաղվում էր այգու մշակման աշխատանքներով: Այնուհետեւ նա վիրավորել է 66-ամյա տղամարդուն, որն օգնության էր հասել վիրավոր կնոջը:
Հետաքննությունը համարում է, որ հանցագործը, որը բնակվում է Գերմանիայում 2016 թվականից, տառապում է հոգեկան խանգարմամբ, սակայն միեւնույն ժամանակ չի բացառվում նաեւ իսլամիստական շարժառիթը: Քննությունը շարունակվում է:
«Տղամարդը բերման է ենթարկվել հանցանքի վայրում»,-նշել են ոստիկանությունում: Վիրավորները հոսպիտալացվել են:





























