Ինքնաձիգից կրակոցներ են հնչել Գվինեայի մայրաքաղաքի կենտրոնում, հաղորդում է AFP-ին՝ վկայակոչելով ականատեսներին:
Նրանք պատմում են, որ մայրաքաղաքի փողոցներում գտնվում են բազմաթիվ զինվորականներ: Զինվորները պահանջում են անցորդներից անհապաղ վերադառնալ իրենց տներն ու չլքել դրանք:
Դեռեւս որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել տեղի ունեցածի մասին: Քաղաքի կենտրոնական թաղամասերում գտնվում է Գվինեայի նախագահի նստավայրը, ինչպես նաեւ տեղակայված են բազմաթիվ կառավարական շենքեր:





























