Կիրակի Գվինեայի Հանրապետությունում պետական հեղաշրջման փորձ է ձեռնարկվել, հաղորդում է Reuters-ը:
Հեղաշրջման փորձը հրահրել է հատուկ նշանակության ուժերի խմբի հրամանատար գնդապետ Մամադի Դումբույան: Նա օգտվում է հատուկջոկատայինների աջակցությամբ, որոնք այժմ գտնվում են երկրի մայրաքաղաք Կոնակրիում՝ նախագահական պալատի առջեւ:
Զինվորները գտնվում են մայրաքաղաքում նախագահի պալատի առջեւ: Գործակալության տվյալներով՝ միակ մայրուղին, որը տանում է Կոնակրիի հյուսիսից դեպի քաղաքի հարավում կառավարական թաղամաս, որտեղ տեղակայված է նախագահական պալատը, փակ է զինվորականների կողմից: Բարձրաստիճան պաշտոնյան գործակալությանը հայտարարել է, որ Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեն ողջ եւ առողջ է:
Կիրակի ավելի վաղ Կոնակրիի կառավարական թաղամասում ինքնաձիգներից ինտենսիվ հրաձգություն էր տեղի ունեցել:





























