«Թալիբան» շարժումը շահագրգռված է Ռուսաստանի, Իրանի եւ Պակիստանի հետ հարաբերություններ կառուցելու հարցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի Փրկության բարձրագույն խորհրդի ղեկավար, «Թալիբանի» նախկին դաշտային հրամանատար Մոհամադ Աքբար Ագային:

«Ռուսաստանը մեր հարեւանն է: Մենք պետք է կառուցենք լայն հարաբերություններ Մոսկվայի հետ, քանի որ դա բխում է ե՛ւ թալիբների, ե՛ւ ՌԴ-ի շահերից: Իրանն ու Պակիստանը եւս երկրներ են, որոնց հետ պետք է հարաբերություններ կառուցել: Նրանք մեր կարիքն ունեն, եւ մենք պետք ենք նրանց»,-նշել է նախկին հրամանատարը:

Մոհամադ Աքբար Ագան հայտարարել է, որ թալիբները դեմ չեն Քաբուլում ԱՄՆ դեսպանատան բացմանը, սակայն ներկայում դրանից խուսափում է Վաշինգտոնը:

«Նախքան Աֆղանստանում ԱՄՆ-ի ներխուժումը կար հնարավորություն, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունները լավ են եղել: Սակայն ԱՄՆ ներխուժումից եւ նրանց հանցագործություններից հետո հարաբերությունները վատթարացել էին»,-ասել է նա:

«Մենք կարծում ենք, որ «Թալիբանը» դեմ չի լինի Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատան բացմանը: Սակայն ԱՄՆ-ն մտահոգվում է երկրում ներկայիս իրավիճակով, եւ որոշ ժամանակ դեսպանատուն, ըստ ամենայնի, չի լինի»,-նշել է Ագան: