Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է խնամքի ծառայություններ մատուցել ինչպես նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատությունների, այնպես էլ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների միջոցով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ծառայությունները տրամադրվում են դրա կարիքն ունեցող 65 տարեկանը լրացած տարեց և 18 տարեկանը լրացած հաշմանդամություն ունեցող անձանց՝ գնահատված անհատական սոցիալական կարիքի հիման վրա։

Խնամքի ծառայություններ տրամադրելու նպատակով՝ 2021 թվականին դրամաշնորհի տրամադրման պայմանագիր է կնքվել ոլորտում գործող 10 հասարակական կազմակերպության հետ։

Տարեցներին տրամադրվող խնամքի ծառայությունները ներառում են՝

-շուրջօրյա խնամք

-ցերեկային խնամք

-տնային խնամք

-ժամանակավոր կացարանի տրամադրում

-կացարանով ապահովում: