Առանց աքցիզի ծխախոտի խոշոր խմբաքանակ է հայտնաբերվել երկու ուղեւորների ուղեբեռում, ովքեր Երեւանից ժամանել էին Դոմոդեդովո միջազգային օդանավակայան, տեղեկացնում է Դոմոդեդովոյի մաքսատան մամուլի ծառայությունը։
«Հայտնաբերված ապրանքների մեջ կան այնպիսի ապրանքանիշներ, ինչպիսին են «VIP Blue»-ն, «Black Tip»-ը, «Garni»-ն, «Cigaronne»-ը՝ 631 բլոկ եւ 1197 տուփ, կամ ավելի քան 150 հազար հատ ծխախոտ»,- նշվում է հաղորդագրությունում։
Սա Հայաստանից Ռուսաստան չաքցիզավորված ծխախոտների ներկրման արդեն երկրորդ դեպքն է մեկ շաբաթում։
Փաստի առնչությամբ սկսվել են ստուգումներ։





























