ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանգստյան օրերն անցկացնում են Սիբիրում։ Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Իզվեստիա»-ն։
«Ավանդական հանգիստ է՝ անտառ, լեռներ․․․Մոսկվա կվերադառնան չորեքշաբթի երեկոյան, քանի որ նախագահը մի քանի միջոցառում ունի, այդ թվում հանդիպում Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ եւ մասնակցություն ԲՐԻՔՍ-ի գագաթաժողովին»,-ասել է Պեսկովը։





























