Սահմանամերձ Բաղանիսն առաջին անգամ բարեկարգ ճանապարհ կունենա։ Ճանապարհը կառուցվում է պետական բյուջեից հատկացվող սուբվենցիոն ծրագրով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Տավուշի մարզպետարանից։

Սուբվեցիոն ծրագրով սկսվել են նաև սահմանամերձ Կոթիի գյուղամիջյան մոտ 350 մ երկարությամբ ճանապարհի տուֆապատման աշխատանքները: