Այսօր կառավարությունն իր նիստում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը կհաստատի, կհամարի անհետաձգելի ու կուղարկի ԱԺ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, անդրադռանալով համայնքների շարունակվող խոշորացմանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս փոփոխություններն արմատական են՝ նաև անկանխատեսելի հետևանքներով։ Միաժամանակ, այն Հայաստանում ժողոդրվավարության ու «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքներից երկրորդի ընտրություն է նշանակում։
Առանց հանրային կոնսենսուսի, իրավական խոցելի գործընթացը թեսթ է թե՛ իշխանության, թե՛ պառլամենտական ընդդիմության, թե՛ արտախորհրդարանական ուժերի համար։
Ռեգիոնալ էլիտայի քանակական կրճատումը չի բերի բևեռացման մեծացման, պետության թուլացման։ Խոշորացման արդյունքում փոքրաթիվ, քաղաքականացված ու կուսակցականացված ՏԻՄ-երի դերն ու կշիռը կբարձրանա։ Բայց և դրանց համար քաղաքական պայքարը կուժեղանա։
Անտագոնիստական ու ագրեսիվ քաղաքական հարաբերությունները կարող են տեղափոխվել ՏԻՄ ընտրական դաշտ, իսկ ընտրություններից հետո նաև կպրոյեկտվի ՏԻՄ-կառավարություն փոխարաբերությունների վրա։
Այդպիսով, համայնքների խոշորացման հետևում տեսանելի չէ Հայաստանում տեղական ժողովրդավարության կամ ապակենտրոնացման ամրապնդման նպատակը։
Այն չի փաստարկվում նոր լիազորությունների ու ռեսուրսների փոխանցմամբ»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4986621684687819&id=100000201114697





























