Միայն վերջին տականքը կարող էր խոստանալ ծավալուն տոնական միջոցառումներ անցկացնել Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով այն պայմաններում, որոնցում հայտնվել է երկիրը 44-օրյա պատերազմից հետո։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ սեպտեմբերի 8-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա խոստումը։
Ընդդիմադրի խոսքով՝ Հայաստանին հասցվել է այնքան ծանր ու ողբերգական հարված, որ դա հանգեցրել է նրա փաստացի ինքնիշխանության նվազմանը։ «Հայաստանը միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածվել է օբյեկտի, դրա համար Անկախության օրվա որեւէ ծավալուն եւ գունագեղ հանդիսություն զառանցանք է եւ անամոթության դրսեւորում»,- ասել է ընդդիմադիրը։
Վարդանյանի կարծիքով՝ իշխանությունն ընդամենը փորձում է շեղել մարդկանց օրախնդիր հարցերից եւ երկրի առջեւ ծառացած մարտահրավերներից՝ հերթական անգամ նենգափոխելով իրական օրակարգը կեղծով։





























