Աղվան Հովսեփյանի ձերբակալությունը հերթական շոուն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ցանկացած իշխանություն միշտ ունի հնարավորություններ իր օրակարգը թելադրելու։ «Սակայն կարծում եմ, որ հանրությունը հասել է մի կետի, երբ գիտակցում է, որ անվերջ այդպես շարունակվել չի կարող»,-ասաց ընդդիմադիրը։