Թուրքիայում դատարանը «կառավարության վիրավորելու» համար 3 ամսվա եւ 22 օրվա ազատազրկման է դատապարտել մոդելիեր Բարբարոս Չանսալին, հաղորդում է BBC Turkish-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի բողոքով հայց է ներկայացվել «Չանսալ» ընկերության դեմ։
«Կառավարությունում կոռուպցիան աշխարհի առջեւ է․․․Ես կասեմ միայն մի բան՝ մենք կհաղթենք՝ ընդդիմանալով։ Մենք կրկին կվերադարձնենք ժողովրդավար պետությունն ու օրենքի գերակայությունը»,-թվիթթերում գրել էր Չանսալը։





























