Bang & Olufsen Beoplay HX- ը նոր անլար, թեթև, աղմուկը չեզոքացնող, հզոր հնչողությամբ ականջակալ է, որը երաշխավորում է մինչև 40 ժամ շարունակական աշխատանք:

Beoplay HX- ն ապահովում է պարզ  և հզոր ձայն, առավելագույն հարմարավետություն և կատարյալ ինտերֆեյս՝ օգտատիրոջ սովորույթներին, արժեքներին ու կարիքներին համապատասխան:

Շնորհիվ վերջին սերնդի ակտիվ ձայնամեկուսացման համակարգի՝ Beoplay HX- ն հնարավորինս չեզոքացնում է  արտաքին աղմուկը: Ձայնամեկուսացմանը, նաև սարքը հարմարավետ կրելուն նպաստում են առաջնակարգ նյութերն ու հերմետիկությունը: Beoplay HX- ը ընդհանուր առմամբ ցուցադրում է Bang & Olufsen- ի ձայնի, դիզայնի  և վարպետության հմտությունները:

 Առանձնահատկություններ

•             Ճշգրիտ, բարձրորակ հնչողություն

•             Ձայնամեկուսացման ակտիվ ռեժիմ (ANC)

•             Առաջնակարգ նյութեր, որոնք ապահովում են հարմարավետություն և երկարակեցություն

•             Նրբաճաշակ դիզայն

•             Զգայուն կառավարման համակարգ

•             Մինչև 40 ժամ նվագարկում

Հնչողություն

Beoplay HX- ը կարգավորվում է Bang & Olufsen- ի առաջատար ինժեներների կողմից, այնպես, որ դուք կարողանաք երաժշտությունը լսել ճիշտ այնպիսի հնչողությամբ, ինչպիսին որ նախատեսել է կատարողը:

Ձայնի որակը կատարելագործվել է, նոր սերնդի թվային ձայնամեկուսացման տեխնոլոգիայի ներդրման շնորհիվ չեզոքանում է անցանկալի աղմուկը: Հատուկ արտադրված 40 մմ նեոդիմի մագնիսով ձայնարկիչները ապահովում են հզոր ու պարզ հնչողություն, իսկ 4 հատուկ խոսափողները՝ զանգերի մաքուր ձայնը: 

Դիմացկուն, բարձրորակ նյութերից պատրաստված  Beoplay HX- ն ապահովում է մինչև 40 ժամ նվագարկում, ինչն էլ այն երկար օգտագործման համար կատարյալ է դարձնում:  Microsoft Swift Pair- ը, Google Fast Pair- ը  և Made for iPhone- ը պարզեցնում են կարգավորման գործընթացը տարբեր տեսակի սարքավորումների համար, իսկ Bluetooth 5.1 -ը հուսալի կապ է ապահովում:

Հարմարավետ ֆունկցիաներ

Բազմակողմանի կապը թույլ է տալիս Beoplay HX- ին միանալ երկու սարքի միաժամանակ, իսկ կատարելագործված կառավարման տարրերը ապահովում են պարզ և հասկանալի ինտերֆեյս: Bang & Olufsen հատուկ հավելվածի միջոցով օգտատերերը հեշտությամբ կարող են փոխել ձայնային պրոֆիլները, ANC կարգավորումները, ինչպես նաև ունենալ ցանկացած ֆունկցիա մուտք գործելու հնարավորություն:

Դիզայն

Իր նրբագեղ սկանդինավյան դիզայնով ու վարպետությամբ հայտնի Bang & Olufsen- ը, Beoplay HX- ի պարագայում լավագույն նյութերն է օգտագործել, (ներառյալ փափուկ կաշի և անոդացված ալյումին), որպեսզի ստեղծի անզուգական ականջակալներ՝ հարմարավետ ու երկարակյաց: Թեթև և էրգոնոմիկ դիզայնի շնորհիվ ականջակալները կարելի է կրել ողջ օրվա ընթացքում:  Ականջակալների բարձիկները պատրաստված են գառան փափուկ կաշվից ու հատուկ փրփուրից, որը հեշտությամբ հարմարվում է ականջի և գլխի կառուցվածքին՝ ապահովելով հարմարավետություն:

Ականջակալների որակին ու տեսքին համահունչ կտորե պատյանը թույլ է տալիս Beoplay HX- ը հեշտությամբ տանել ամենուր, առանց մտածելու ականջակալների ու կից սարքավորումների անվտանգության մասին: Պատյանը նախատեսված է նաև 3.5 մմ ստերեո և USB-A- ից USB-C լարերի պահպանման համար:

Արժեքն է 349 000 ՀՀ դրամ

Հայաստանում Bang&Olufsen-ի արտադրանքը կարելի է ձեռք բերել Euroluce и Vega խանութ-սրահներից:

Bang & Olufsen- ը լյուքս դասի աուդիո ապրանքանիշ է, որը հիմնադրվել է 1925 թվականին Դանիայի Սթրուեր քաղաքում: Հիմնադիրները Փիթեր Բանգը  և Սվենդ Օլուֆսենն են, որոնց տեսլականն ու նվիրումը մինչ օրս  ընկած են ընկերության փիլիսոփայության հիմքում:

Մոտ մեկ դար Bang & Olufsen- ը ընդլայնում է աուդիո տեխնոլոգիաների մասին պատկերացումները,  և շարունակում է մնալ ակուստիկ նորարարության առաջնագծում: Այսօր էլ ապրանքանիշի արտադրանքը համարվում է կատարյալ ձայնի, անժամկետ դիզայնի  և անզուգական վարպետության համադրություն: 

Ընկերության նորարարական  և առաջադեմ արտադրանքն ամբողջ աշխարհում վաճառվում է Bang & Olufsen խանութների, bang-olufsen.com  և մանրածախ խանութների միջոցով:

Ընկերությունն ունի շուրջ 700 աշխատակից: Ապրանքանիշը ներկայացված է ավելի քան 70 շուկաներում: Bang & Olufsen- ը գրանցված է NASDAQ Copenhagen A / S-ում.

Առավել մանրամասն ՝ www.bang-olufsen.com կայքում: