ԿՀՎ-ն (Կենտրոնական հետախուզական վարչություն) ցանկանում է բարձրացնել իր ժողովրդականությունը Instagram-ում՝ հասարակության հետ կապերի նոր անսովոր արշավի շրջանակներում իր վարկանիշը մեղմելու համար:
Politico-ն հայտնում է, որ այս տխրահռչակ գործակալությունն իր առջեւ խնդիր է դրել ավելի շատ հետեւորդներ եւ հավանումներ ունենալ սոցիալական ցանցերի իր հարթակներում, ներառյալ՝ Twitter-ում եւ Facebook-ում:
«ԿՀՎ -ն ուժեղացնում է իր ներկայությունը սոցիալական ցանցերում, որը սկսվել է 2014թ., որպեսզի օգնի ցրել այն բացասական կարծիքը եւ դավադրությունների տեսությունները, որոնք վերջին տարիներին հետապնդում էին նրան»,- ասել է ԿՀՎ սոցիալական ցանցերի բաժնի ղեկավար Քենդիս Բրայանտը: «Կան մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ մենք այստեղ ավելի մեղմ կողմ ունենք: Այնպես որ, մեր լսարանն իրականում ամբողջ ամերիկյան հանրությունն է: Նպատակը ապամիֆականացումը, ուսուցումը, այնուհետեւ հավաքագրումն է»,- ասել է նա:
Instagram-ում ԿՀՎ-ի վերջին հրապարակումները ներառում են միասեռականների շքերթի դրոշի նկարը, ինչպես նաեւ գրառումներ, որոնք ընդգծում են «ցանկացած մշակութային եւ լեզվական ծագման» գործակալների կարեւորությունը:
Սակայն ԿՀՎ-ին «այնպիսին, ինչպիին մենք ենք» ներկայացնելու փորձերը քննադատության են արժանացել դիտորդների կողմից, որոնցից ոմանք կարծում են, որ գործակալությունը թույլ տեսք ունի:
Այժմ ԿՀՎ-ն Instagram-ի՝ 398 000, YouTube-ի՝ 60 000, Facebook-ի՝ 993 000 եւ Twitter-ի՝ 3,2 միլիոն հետեւորդ ունի:




























