Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լեհաստան-Բելառուս եւ Լիտվա-Բելառուս սահմաններին փախստականների հետ կապված իրավիճակը «հիբրիդային գրոհ» է անվանել, հայտնում է AFP-ն:
«Մենք այժմ արեւելյան սահմանին հիբրիդային գրոհներ ենք տեսնում, փախստականների տեսքով՝ ճնշման միջոցներ»,- ասել է նա:
«Դիմում եմ բելառուսական կողմին՝ հնարավորություն կա այնտեղ ծանր հումանիտար պայմաններում հայտնված մարդկանց օգնել միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսիք են Կարմիր Խաչը: Լեհական կողմը պետք է բաց լինի դրա համար, ինչպես նաեւ՝ բելառուսական կողմը»,- ասել է ԳԴՀ կանցլերը:
«Պետք է նրանց հասկացնել, որ սրանք մարդիկ են, ովքեր օգնության, պաշտպանության կարիք ունեն: Սրանք մարդիկ են, ովքեր օգտագործվում են որպես ճնշման միջոց: Սա ես ասել եմ նաեւ Ռուսաստանի նախագահին: Կարծում եմ, որ բացարձակ անընդունելի է, որ այս հիբրիդային գրոհներն իրականացվեն այս մարդկանց օգնությամբ»,- հավելել է Մերկելը:





























