Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի հզոր ապագայի եւ բարգավաճման մասին, հաղորդում է Anadolu-ն։
Նրա խոսքով՝ Թուրքիայի տնտեսությունում դրական դինամիկան է նկատվում։
Նա նշել է, որ «հորիզոնում երեւում է հզոր Թուրքիայի ուրվապատկերը»։ «Ոչ ոք չպետք է կասկածի, որ մենք մեր երեխաներին կթողնենք երկիր, որի մասին երազում են, եթե շարունակենք ներկայիս գործընթացը»,-եզրափակել է Էրդողանը։





























