Չեխիայի նախագահին հոսպիտալացրել են Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալում։

Նրան ուղեկցել է կինը՝ Իվանան, հաղորդում է News.ru-ն։

Հոսպիտալացման պատճառները հայտնի չեն։ 76-ամյա Զեմանի մոտ ախտորոշվել է շաքարախտ եւ ոտքերի նեւրոպատիա, այդ պատճառով նա վերջերս սկսել է տեղաշարժվել հաշմանդամի սայլակով։