Ունե՞ք գործող սեփական բիզնես և ցանկանու՞մ եք զարգացնել այն: ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում է «Կին ձեռներեցներ» ծրագրի նոր փուլի մեկնարկի մասին՝ նախատեսված գործող բիզնեսների համար։

Ծրագրին կարող են դիմել Հայաստանում բնակվող կանայք, ովքեր

ունեն ՀՀ քաղաքացիություն, 18 և բարձր տարիքի են, ունեն առնվազն 1 տարի գործող սեփական բիզնես, փաստաթղթերով հանդիսանում են բիզնեսի օրինական սեփականատեր կամ համահիմնադիր (գրանցված բիզնեսի դեպքում), պատրաստ են շաբաթական երկու անգամ մասնակցել եռամսյա դասընթացին, պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված ժամկետներում, աշխատել ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով։

Ծրագրի մասին ավելին կարդացե՛ք այստեղ

Լրացրե՛ք դիմում-հայտն այստեղ

Դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 20-ը, ժամը՝ 17։00-ն: