Դոմինիկ Ռաաբը, ով 2019 թվականից զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը, Բորիս Ջոնսոնի նորացված կաբինետում արդարադատության նախարար կդառնա, հայտնում է Reuters-ը:

Արդարադատության նախկին նախարար Ռոբերտ Բաքլենդից Ռաաբին կփոխանցվի նաեւ բրիտանական բարձրագույն պետական պաշտոններից՝ Լորդ կանցլերի պաշտոնը: Նա նաեւ պաշտոնապես կզբաղեցնի կառավարության ղեկավարի տեղակալի պաշտոնը, որը նախկինում, ըստ էության, զբաղեցրել է, երբ առաջին նախարար էր:

Նոր արտգործնախարարը կլինի Էլիզաբեթ Թրասը, ով նախկինում Մեծ Բրիտանիայի արտաքին առեւտրի նախարարն էր: