ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան նշանակվել է Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան:

Թուրքական Milliyet պարբերականի փոխանցմամբ, Բրայզան արդեն նշանակվել է այդ պաշտոնում, թեեւ ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնապես հաղորդագրություն չի տարածել: «Թեպետ Բրայզան ԱՄՆ պետքարտուղարության „ամենափայլուն դեմքերից էր“, Բարաք Օբամայի` ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո նրա փայլն ուղղակի խամրել էր, եւ ամերիկացի դիվանագետը հայտնվել էր հետին պլանում»,- նշում է պարբերականը:

Ըստ Milliet-ի՝ Մեթյու Բրայզան ակտիվորեն մասնակցել է հայ-թուրքական գաղտնի բանակցություններին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: