Վրացական կողմի հետ կայացած քննարկումների արդյունքում, մայիսի 22-ից վերսկսվել է Վերին Լարս-Կազբեկի սահմանային մաքսային անցակետով բոլոր տեսակի ավտոմեքենաների, այդ թվում` մեծ տարողունակությամբ բեռնատարների, երթեւեկությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի ծառայության ղեկավար Սուսաննա Տոնոյանից:
Հիշեցնենք, որ բնակլիմայական պայմաններից ելնելով` մեծ տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթեւեկությունը անցակետով հնարավոր չէր իրականացնել եւ թույլատրված էր միայն թեթեւ մարդատար ավտոմեքենաների, մինչեւ 30 ուղեւոր տարողունակությամբ ավտոմեքենաների եւ մինչեւ 10 տոննա տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթեւեկությունը:
Նշենք նաեւ, որ անցակետը, մարտի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, բաց կլինի ամեն օր` ժամը 6-ից մինչեւ 22, իսկ նոյեմբերի 1-ից մարտի 1-ը` ժամը 7-ից մինչեւ 19-ը:



























