Ամերիկա-հոլանդական հասարակական-քաղաքական խմբի դիտորդները Ղարաբաղում տեղի ունեցած ընտրությունները «ազատ, արդար եւ թափանցիկ» են ճանաչել։
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Ստեփանակերտից, խմբի ղեկավար Մայքլ Կոլակի խոսքով, ընտրությունների ընթացքում կոպիտ խախտումներ չեն գրանցվել։ «Ղարաբաղը վստահորեն ընթանում է առողջ եւ երկարատեւ ժողովրդավարության կառուցման ճանապարհով»,- ամփոփել է պատվիրակության ղեկավարը։
Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում կայացել են խորհրդարանական ընտրություններ։ Արդյունքների մասին դիտարկումներով արդեն իսկ հանդես են եկել Ռուսաստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Գերմանիայի, Արգենտինայի եւ Հայաստանի պատվիրակությունները։ Նրանք բոլորն ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան են ճանաչել։



























