Կամբոջայում շներին վարժեցնում են հոտով հայտնաբերել Covid-19-ը:

Կամբոջան հայտնի է դարձել պատվաստումների արշավով, իսկ առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ չափահաս բնակչության ավելի քան 98 տոկոսը ստացել է առնվազն մեկ դեղաչափ:  

Իշխանություններն այժմ ձեռնամուխ են լինում Covid-ի դեպքերի հայտնաբերման նոր ռազմավարության մշակմանը:

 «Պայքարին» կմիանան բելգիական մալինուա ցեղատեսակի 12 շներ, որոնց Կամբոջայի ականազերծման գործողությունների կենտրոնը վարժեցրել է հոտով հայտնաբերել վարակը:

Երկարաժամկետ հեռանկարում կենտրոնը հույս ունի շներին օգտագործել խոշոր իրադարձությունների ժամանակ՝ ներառյալ սպորտային հանդիպումները, AFP-ին հայտնել է գլխավոր տնօրեն Հենգ Ռատանան: «Շներն ավելի արդյունավետ են, քան այլ միջոցները», - ասել է նա: