Մայիսի 25-ի առավոտյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա այցով մեկնել է Բրյուսել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հայկական պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը կհանդիպի Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի, Եվրահանձնաժողովի փոխնախագահ, արտաքին քաղաքականության եւ անվտանգության գերագույն հանձնակատար, բարոնուհի Քեթրին Էշթոնի հետ:
Նախագահը հանդիպելու է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի, Եվրահանձնաժողովի ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, առեւտրի հարցերով հանձնակատար Կարել դե Գուխտի եւ այլոց հետ:
Սերժ Սարգսյանը հանդիպելու է նաեւ Բելգիայի եւ Նիդեռլանդների հայ համայնքի ներկայացուցիչների հետ:



























