Instagram-ում հայտնիների կոնտենտը կապված է օգտատերերի մոտ բացասական զգացմունքների հետ։ Այս մասին ասվում է Wall Street Journal-ի հրապարակած՝ Facebook-ի ներքին հետազոտության մեջ:

Ըստ գրառման ՝ Facebook-ը գիտեր, որ իր ծրագրերը վնասում են որոշ դեռահաս աղջիկների և երիտասարդ օգտվողների հոգեկան առողջությանը:

2020 թվականի մարտին և ապրիլին Instagram-ում Social Comparison անվանումով հետազոտությունն անցկացվել է 100.000 մարդու մասնակցությամբ ինը երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Բրազիլիայում:

Facebook-ի խոսնակ Քեւին Մքալիսթերն ասել է, որ հարցվողներից չեն պահանջել կոնկրետ օգտահաշիվներ նշել,  սակայն գիտնականները պարզել են, որ հայտնիների հաշիվները «այդ մարդկանց ամենաշատ դիտված հաշիվներից են»։

Հայտնիներից յուրաքանչյուրն ունեցել է ավելի քան 30 միլիոն հետեւորդ:  

Facebook-ի հետազոտողները պարզել են, որ երգչուհի Արիանա Գրանդեն եւ մոդել Քենդալ Ջեները այն հայտնիների թվում էին, որոնց հետեւորդները սոցիալական համեմատություններն ավելի բացասական են համարել։