Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2010 թ. հունվարի 1-ից մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ավազակային հարձակման 42 դեպք, բացահայտվել է 28-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 6 դեպք։
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է կողոպուտի 73 դեպք, բացահայտվել է 49-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 5 դեպք։
2010 թ. հունվարի 1-ից մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպք, բացահայտվել է 4-ը:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 1079 դեպք, բացահայտվել է 975-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 20 դեպք։ Արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 18 դեպք, բացահայտվել է 17-ը:
2010 թ. նույն ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է սպանության 16 դեպք, բացահայտվել է 14-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք: Այս մասին NEWS am-ը տեղեկանում է Ոստիկանության լրատվական ծառայությունից:



























