Հայկական սպորտը գոյատեւում է բացառապես արհեստավարժների էնտուզիազմի շնորհիվ, 2009թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Ազգային ժողովում հայտարարել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պողոսյանը:
Նա ընդգծել է, որ ոլորտի ֆինանսավորումը չնչին է, իսկ արհեստավարժ մարզիչների աշխատավարձերը կրկնակի պակաս են ֆիզկուլտուրայի ուսուցիչների աշխատավարձերից:
Չնայած դրան, 2009թ. հայ մարզիկները արժանացել են 132 մեդալի, 32-ը՝ ոսկե: Հայաստանում 2 միջազգային մրցում է կայացել: Ընդհանուր առմամբ ոլորտին հատկացվել է 1,5 մլրդ դրամ, իսկ երիտասարդական ծրագրերին՝ 265 մլն:



























