Հանրային հեռուստառադիոընկերության ֆինանսավորումը 2009-ին կազմել է 3,4 մլրդ դրամ։

Այդ գումարի հիմնական մասը՝ 2,3 մլրդ դրամ, ուղղվել է Հանրային հեռուստաընկերության կարիքները հոգալուն, իսկ 651 մլն դրամը՝ Հանրային ռադիոյին։ Ինչպես 2009 թվականի բյուջեի կատարողականի մասին քննարկումների ժամանակ Ազգային ժողովում հայտարարել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, փոխարժեքի տատանման արդյունքում Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերությունը վնասներ է կրել։

2009 թվականի բյուջեով Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին հատկացվել է 88 մլն դրամ։