Վերջին մեկ օրում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1826 դեպք, մահացել է 29 մարդ, հաղորդում է Սպուտնիկ Գրուզիան։

StopCov կայքի տվյալներով՝ պանդեմիայի սկզբից հայտնաբերվել է վարակման 616 589 դեպք։

24 ժամում ապաքինվել է 765 մարդ, պանդեմիայի սկզբից՝ 587 449 մարդ, մահացել է 9005 մարդ։