2009 թվականի բյուջեից գյուղատնտեսության, ձկնաբուծության եւ որսորդության ոլորտներին հատկացվել է 13,7 մլրդ դրամ, ինչը կազմում է հիմնական ֆինանսական փաստաթղթով նախատեսված միջոցների 83,3 տոկոսը։
Այդ միջոցներով իրականացվել է 38 ծրագիր, եւս 12 ծրագիր իրականացվել է դոնորային եւ վարկային հատկացումների հաշվին։ 4 մլրդ դրամ ուղղվել է ֆերմերայի տնտեսությունների աջակցությանը, 21 մլրդ դրամ հատկացվել է ոռոգման խնդիրներին, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումերի համար ծախսվել է 6,2 մլրդ դրամ։ Եւս 1,5 մլրդ դրամ հատկացվել է տնային կենդանիների պատվաստումներին։ Անտառային տարածքների պահպանման համար ծախսվել է 735 մլն դրամ։ 700 մլն դրամ հատկացվել է գետահուների մաքրման աշխատանքներին։ Եւս 1,6 մլրդ դրամ հատկացվել է գյուղական տնտեսությունների սուբսիդավորմանը։
Ինչպես Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի Գյուղանտնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, հայ գյուղացին խորհուրդների կարիք ունի։ Դա բարկացրել է գյուղական տարածքներից ընտրված մի քանի պատգամավորների, ովքեր հայտարարել են, որ գյուղացին որեւէ մեկի խորհրդի կարիքը չունի եւ կարող է լուծել իր խնդիրները։ «Ավելի լավ է, այդ միջոցները տրամադրեք գյուղացիներին, ովքեր ստիպված են կերակրել 2 մլն քաղաքացիների»,- բարկացել են նրանք։ Նրանց զայրացրել է նաեւ գյուղնախարարի այն հայտարարությունը, թե Հայաստանում թռչնագրիպը հաղթահարվել է։ «Թռչնագրիպը սուտ է, ավելի լավ է իրական խնդիրներով զբաղվեք»,- բացականչել են պատգամավորները։




























