Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 867-ով: Մահացել է 30 մարդ:
Ըստ StopCov պաշտոնական կայքի` համավարակի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 618 620 դեպք:

Վերջին 24 ժամվա ընթացքում առողջացել է 1.877 մարդ, իսկ համավարակի սկզբից` 591.668 մարդ, մահացել է 9.068 մարդ:

Վերջին օրվա ընթացքում անցկացվել է 16.066 թեստ, այդ թվում` 9.770 հակագենի եւ 6.296 ՊՇՌ թեստ:

Վարակման մակարդակը` օրական` 5.4 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում` 5.42 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում` 4.94 տոկոս:

Այս պահին կատարվել է 1.818.258 պատվաստում, որից 4.124-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում:

Այս պահին 31 մարդ գտնվում է կարանտինի մեջ, 4.133-ը՝ հիվանդանոցներում, 601-ը՝ քովիդ հյուրանոցներում:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին: