Մայիսի 25-ին Թուրքիայի եւ Վրաստանի սահմանին Պոֆոս բնակավայրի մոտ հզոր պայթյուն է որոտացել: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում չեն կարողացել հաստատել ինքնաթիռի հնարավոր վթարի մասին տեղեկությունը: Հաղորդում է «Լենտա.ռու»-ն: Այս վարկածը չի հաստատել նաեւ Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը:

«Արգումենտի ի ֆակտի»-ն հաղորդում է, որ հարեւան գյուղերի բնակիչների խոսքով, իրենք երկնքում հրե գունդ են տեսել, որն ընկել է վրացական տարածքում: Պայթյունը լսելի է եղել Վրաստանի տարածքում: Դեպքի վայր են ժամանել փրկարարներ ու զինվորականներ, սակայն դեռեւս որեւէ բացատրություն չի տրվել տեղի ունեցածի վերաբերյալ: