Ակտե Ուիլյամ Շատները օդաչուի կողմից կառավարվող Blue Origin-ի հաջորդ տիեզերական թռիչքի ուղեւոր է դարձել:

Կանադացի դերասանը, որը Star Trek հեռուստասերիալում խաղացել է կապիտան Քըրքի դերում, New Shepard հրթիռի ուղեւորներից մեկը կդառնա: Արձակումը նախատեսված է հոկտեմբերի 12-ին: Blue Origin-ը կանցկացնի NS-18 կոչվող առաքելության ուղիղ հեռարձակում, որը նախատեսվում է սկսել առավոտյան 8-ին:

90-ամյա Շատները կդառնա տիեզերք թռած ամենատարեց մարդը՝ գերազանցելով օդատիեզերական ոլորտի ռահվիրա Վալի Ֆանքին, ով 82 տարեկանում՝ Blue Origin-ի առաջին արձակման ժամանակ է տիեզերք թռել: