Միգոբլոգների Twitter ծառայության խափանում է երկուշաբթի նկատվել աշխարհի մի շարք երկրներում: Այս մասին են վկայում Downdetector ընկերության տվյալները, որը վերահսկում է հանրաճանաչ ինտերնետային ռեսուրսների աշխատանքը: Բողոքները հիմնականում գալիս են ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից, փոխանցում է ՏԱՍՍ -ը: Օգտվողները հայտնում են սոցիալական ցանցի կայքում եւ բջջային հավելվածում, ինչպես նաեւ մեկնաբանությունների աշխատանքում խափանումների մասին:

Ըստ Downdetector-ի տվյալների, օգտվողները հայտնում են նաեւ Gmail-ի հետ կապված խնդիրների մասին:

Ավելի վաղ ամբողջ աշխարհում օգտվողները հայտնել էին Facebook եւ Instagram սոցիալական ցանցերի, ինչպես նաեւ WhatsApp մեսենջերի աշխատանքում մասշտաբային խափանման մասին: Այս սոցիալական ցանցերն ու մեսենջերը պատկանում են ամերիկյան Facebook ընկերությանը, որը հաստատել է խնդիրների մասին տեղեկությունները եւ վստահեցրել, որ աշխատում է դրանք վերացնելու ուղղությամբ: