Ճապոնիայի ամենահյուսիսային պրեֆեկտուրայում` Հոկայդոյում, հրդեհ է բռնկվել հրավառությունների գործարանում: NHK հեռուստաալիքի տվյալներով` ձեռնարկությունը գտնվում է ճապոնական Օտառու քաղաքում:

Առնվազն երեք մարդ այրվածքներով հոսպիտալացվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է:

Հրշեջները պայքարում են կրակի դեմ:

Նրանց խանգարում է հրավառությունների պարբերական համազարկերը, տեղի բնակիչներին կոչ է արվում չմոտենալ միջադեպի վայրին: